Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Տնական կիտրոն կամ պտղաբեր կիտրոն տանը

Տնական կիտրոն կամ պտղաբեր կիտրոն տանը

Տնային պայմաններում աճեցնում են ցիտրուսների հատուկ տեսակներ: Դրանք կարճահասակ են և ոչ պահանջկոտ: Այդ ծառերը աճ են տալիս 2-3 անգամ գարնան -ամռան ընթացքում, իսկ ձմռանը , եթե լրացուցիչ լուսավորում չկա , հանգստանում են: Ծաղկում և պտուղ են տալիս տարին 1-4 անգամ,կախված տեսակից:

Պանդերոզի կիտրոնը ծաղկում է տարին 4 անգամ

Տնային կիտրոնների հատապտուղները լավ աճում ու հասունանում են, նրանք ավելի համով են, քան ներկրածները, քանի որ վերջիններս կտրում են չհասունացած: Այո, դա այդպես է, ցիտրուսների պտուղները համարվում են, ոչ թե միրգ, ինչպես շատերը կարծում են: Որպեսզի քաղցր տեսակի ցիտրուսների պտուղները համեղ լինեն, անհրաժեշտ է նրանց խնամքի և պահելու համար ստեղծել լավ պայմաններ: Ձմռանը ցանկալի է նաև լամպի լուսավորություն:

Ցիտրուսների տերևները արձակում են թռչող նյութերի խառնուրդ`ֆիտոնցիդներ, որոնք օդը մաքրում են շատ հիվանդաբեր մանրէներից: Այսպիսով, ցիտրուս բազմացնողները, իրենք էլ չկասկածելով, ավելի քիչ են հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Կիտրոնի հաճելի հոտը մարդու վրա թարմացնող ազդեցություն է թողնում, հանում է սթրեսները, բարելավում է տեսողությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Հոտը արձակում են ոչ միայն պտուղները, այլև կիտրոնի ծառի տերևները:

Այդ պատճառով շատ այգեպաններ, ովքեր աշխատում են համակարգչի վրա, ընտրում են ուժեղ հոտ արձակող տեսակներ: Շաբաթը մեկ մաքրում են տերևները `միաժամանակ ուժեղացնելով հոտը:

Կիտրոնի և թուրինջի պտուղները բուժիչ հատկություններ ունեն, քանի որ պարունակում են շատ վիտամիններ: Տնային պայմաններում ցիտրուսային ծառերը ապրում են մինչև 70 տարի, իսկ պլանտացիաներում 100-200տարի:

Տնային կիտրոնի խնամքը

Տեղափոխում

Կիտրոնի, նարնջի և այլ ցիտրուսների տնկիները մինչև 1-3 տարեկան հասակն ամեն տարի տեղափոխում են նոր թաղարի և հողի մեջ: Տարիքով բույսերը` 2-3 տարին մեկ: Կիտրոնը կարելի է տեղափոխել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ցանկալի է գարնանը:

Ջրելը

Ցիտրուսները ջրում են քլորից առանձնացած, տան ջերմաստիճանի , ջրի խողովակից վերցված ջրով: Ձմռանը ջուրը մի փոքր գոլացնում են:

Տնային կիտրոնները անհրաժեշտ է պարարտացնել

Ծառերը անպայման պետք է ջրել պարարտացված ջրով ամիսը 3-4 անգամ: Ձմռանը ,եթե բույսը քնած է, պարատանյութ պետք է հազվադեպ տալ: Չորս լիտրանոց թաղարը պետք է ջրել մեկ բաժակ պարարտանյութով:

Լուսավորությունը

Ձմռանը, երբ օրը կարճ է, ցիտրուսային բույսերը ցանկալի պահել 7-14 աստճան տաքության պայմաններում: Այդ պայմաններում ծառը քնում է և լավ լուսավորության պահանջ չունի: Եթե ծառը աճում է տաք սենյակում` +18…+22°С, ցանկալի է լրացուցիչ լուսավորություն, քանի որ ընդհանուր օրվա լույսը 10-12 ժամ է:

Կիտրոնի բազմացումը

Հայտնի է կիտրոնի բազմացման երեք եղանակ:

  • սերմերով
  • բույսի հյուսվածքի եղանակով
  • վեգետատիվ (պատվաստում կամ կտրոններով)


Սերմերով

Պտղաբերության համար միջինով պետք է սպասել մինչև 20 տարի, իսկ արդյունքը միշտ չէ, որ լավն է : Իհարկե, եթե վերցնենք որոշակի տեսակ, օրինակ Պոնդերոզան և օգտագործենք հատուկ գյուղտեղնիկա, կարելի է ստանալ պտղաբեր ծառ 4-6 տարում:

In Vitro եղանակ

Բույսի այս եղանակով (In Vitro)` հյուսվածքով բազմացուման դեպքում տերևի կտորը տեղադրում են հատուկ սննդարար-խթանիչ միջավայրում: Աճեցնում են փոքրիկ բույսը առանց արմատների, հետո արմատակալում են և տնկում հողում: Այս եղանակը պահանջում է հատուկ սարքավորումներ և մեթոդիկա, այդ պատճառով դա սիրող ցիտրուսաբանների ուժերից վեր է:

Բազմացման վեգետատիվ եղանակ

Սա բազմացման ամենատարածված ձևն է, որը բաժանվում է երեք եղանակի:

Առաջին եղանակ` կտրոններով: Այն կիտրոնի և ցիտրոնի բազմացման ամենահաջողված եղանակն է, հատկապես բարձրահասակ տեսակների համար: Նարինջներն այնքան էլ լավ չեն աճում, բայց, այնուամենայնիվ, այս եղանակը խորհուրդ են տալիս:


Տնական բույսը կտրոնում են սովորաբար գարնանը կան ամռանը: Բազմացման համար վերցնում են կիտրոնի ճյուղ `երեք տերևներով, ներքևի մասը մշակում են արմատակալման խթանիչով և խրում թեթև ավազաոտ հողի մեջ, ջրում և ծածկում ապակյա բանկայով: Ջրում են ամեն օր: Երիտասարդ ճյուղեր երևալուն պես բանկան կարելի է հանել:

Երկրորդ եղանակը` հատումներով: Սա ավելի նպատակահարմար է նարինջի համար: Բայց կիտրոնի համար էլ վատ չէ:

Պտղաբեր ծառի լավ զարգացած ճյուղի վրա օղակաձև հանում են կեղևը` 1-2սմ լայնությամբ: Մերկացած փայտը մշակում են արմատակալման խթանիչով, ծածկում ճահճային մամուռով, որը խառնված է գետի ավազի հետ և փաթաթում սև պոլիէթիլենով: Որոշ ժամանակ անց երևում են արմատները: Մեկ երկու ամիս սպասելուց հետո ճյուղը արմատներով կտրում են և տնկում: Այս եղանակի երեք տարատեսակներ կան` ռուսական, հոլանդական և Կոմբի: Վերջինը լավ է մանդարինների համար:

Երրորդ եղանակը պատվաստումն է: Տնական ցիտրուսների համար խորհուրդ է տրվում: Ճեղքվածք կտրոնի համար կամ պարզ պատվաստում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ